-
03.04.2013|
13:59
Մալազիայի վարչապետ Մոհամեդ Նաջիբ Ռազակը պետական հեռուստատեսությամն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին, որին իր համաձայնությունն է տվել Մալազիայի թագավորը: Երկու շաբաթվա նախընտրական քարոզչությունից հետո ընտրությունները կկայանան ապրիլի վերջին:
-
03.04.2013|
13:58
Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը` Մոնակոն, որ ունի 2 քառակուսի կիլոմետր տարածք, մտադիր է արհեստական թերակղզի կառուցել Միջերկրական ծովում` ընդլայնելու իր պետական սահմանները:
-
03.04.2013|
13:57
Ապրիլի 3-ին Էջմիածնում հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա դիմել է Կաթողիկոսին. «Այս սուրբ քաղաքում, վեհափառ, մենք պահանջում ենք՝ թույլ մի տվեք սուտ երդում»: Նա ասել է, որ պաշտոնական թվերով Էջմիածնում ժողովուրդը հաղթել է և կոչ է արել ապրիլի 9-ին Երևանում հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնել:
-
03.04.2013|
13:56
Անդադրում Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնում է իր դիրքորոշումները: Ապրիլի 3-ին Աբովյանում նա կրկնել է այլ մարզերում իր հնչեցրած կոչը` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մասնակցել իր երդմնակալության արարողությանը: Նա կոչը հեռակա ուղղել է և կուսակցություններին, մասնավորապես ԲՀԿ-ին, պահանջելով որոշել ապրիլի 9-ից դուրս գալու՞ է իր անցյալի մեղսակցությունից և դառնալու՞ է ժողովրդին կողքին կանգնող նորարար ուժ, թե ոչ:
-
03.04.2013|
13:54
«Անձնական նամակները հրապարակման ենթակա չեն»` BBC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
-
03.04.2013|
13:53
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ տարածաշրջանային այցով նորից կլինի Անկարայում, նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, Սիրիային, Իրաքին, Կիպրոսին վերաբերող հարցեր:
-
03.04.2013|
13:52
Եվրամիության փոխնախագահ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանում է Անկարա, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Քննարկման թեմա ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են:
-
03.04.2013|
13:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:
-
03.04.2013|
13:22
Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ից մայիսի 2-ը տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը` Երևանի և մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:
-
03.04.2013|
13:22
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: